News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) մերժել է 2016 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ Մոսկվայի հետ Դոնալդ Թրամփի թիմի կապերի մասին լուրերը հրապարակային հերքելու մասին Սպիտակ տան խնդրանքը: Այս մասին հաղորում է CNN-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների:

Նշվում է, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռայանս Պրիբուսը նախ դիմել է ՀԴԲ տնօրենի տեղակալ Էնդրյու ՄաքՔեյբին, իսկ հետո՝ կառույցի ղեկավար Ջեյմս Կոմիին: Բայց Կոմին, DW-ի տեղեկացմամբ, հրաժարվել է հանդես գալ լրագրողների առջեւ՝ հայտարարելով, որ հնարավոր կապերի շուրջ հետաքննությունը շարունակվում է:

CNN-ը նշում է, որ Սպիտակ տան հարցումը խախտում է կանոնները, որոնք սահմանափակում են հետաքննության ընթացքում ՀԴԲ-ի հետ կապը:

«Մենք նրանց չենք խնդրել փոխել պատմությունը: Մենք խնդրել ենք ճշմարտությունն ասել»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ