News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը պահպանողականներին վստահեցրել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը «կատարելու է խոստումները»: «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Պահպանողական քաղաքական շարժումների համաժողովի ժամանակ:

Համաժողովի մասնակիցներն ուրախ տրամադրությամբ են հավաքվել, քանի որ հանրապետականները վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել ե՛ւ Սպիտակ տունը, ե՛ւ Կոնգրեսի երկու պալատները:

Փենսը վստահեցրել է, որ նախագահ Թրամփը «հստակ համոզմունքներ, հեռատեսություն եւ քաջություն» ունի, եւ արդեն սկսել է իրականացնել նախընտրական արշավի ժամանակ ամերիկացիներին տված խոստումները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ