News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Էջմիածնում արդեն երկրորդ օրը շարունակվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպումը Պոլսո փոխպատրիարք արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի եւ  Պոլսո պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի հետ:

NEWS.am-ին հայտնի դարձավ, որ հանդիպումը մեկնարկել է դեռեւս երեկ ցերեկը եւ շարունակվել մինչեւ ուշ գիշեր: Այսօր առավոտից էլ հանդիպումը վերսկսվել է: NEWS.am-ին Մայր Աթոռի մամուլի դիվանից հայտնեցին, որ հանդիպման արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ:

Ըստ տարածված տեղեկությունների՝ կաթողիկոսը նրանց հրավիրել է Հայաստան` Պոլսո պատրիարքի ընտրությունների պատճառով ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար: Տեղեկություններ կան, որ Արամ Աթեշյանին «կհամոզեն» չառաջադրվել առաջիկա ընտրություններում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարական հայտնելու մասին գրավոր հայտարարություն էր տարածել՝ շեշտելով, որ այդ քայլին գնացել է Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ արք․ Արամ Աթեշյանի պահվածքի պատճառով, քանի որ վերջինս ամեն կերպ խոչընդոտում է պատրիարքի ընտրություններ անցկացնելը։

Այնուհետ հանդիպում են անցկացրել Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Մելքոն Քարաքոսեն, Վազգեն Բարընը, փոխպատրիարք արք․ Արամ Աթեշյանն ու եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։ Հանդիպման վերջում արձանագրություն են ստորագրել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ