News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելի ՆԳՆ-ն հրաժարվել է մուտքի վիզա տրամադրել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության աշխատակցին, որը հետաքննություն է անցկացնում Իսրայելի մի շարք բնակավայրերում մարդու իրավունքների խախտումների շուրջ: Այս մասին գրում է Newsru-Israel-ը՝ վկայակոչելով «Հաարեց» պարբերականը:

Մերժման որոշումը կայացվել է Իսրայելի ԱԳՆ-ի երաշխավորությունների հիման վրա, որում նշվում է, որ տարիներ շարունակ HRW-ի զեկույցներն ու հրապարակային գործունեությունը քաղաքականացված են, պարզապես քողարկվում են մարդու իրավունքների մասին կարգախոսերի հետեւում եւ օգտագործվում են պաղեստինյան քարոզչության համար:

Երկրի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Էմանուել Նահշոնն ասել է, որ այդ կազմակերպությունն «իր ծառայություններն է մատուցում պաղեստինյան քարոզչությանը՝ ակնհայտորեն գործելով հակաիսրայելական դիրքերից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ