News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Porsche ավտոընկերությունը ծրագրել է ամռանը վաճառահանել Panamera Turbo S E-Hybrid ավտոմեքենան, որն իր դասի ամենահզոր մեքենան կլինի, հայտնում է Oane-ը: 

Նոր Porsche Panamera Turbo S E-Hybrid-ը կունենա բավական հզոր ուժային ագրեգատ, որը հիբրիդային կլինի: Մարտկոցը մոտ 5 ժամում կլիցքավորվի կենցաղային վարդակից, իսկ հատուկ լիցքավորող սարք օգտագործելու դեպքում այս ժամանակը 2 անգամ կկրճատվի:

Շարժիչը կունենա 4 լիտր ծավալ: Ուժային սարքը կլինի V-աձեւ եւ 8-գլանանի: Ավտոմեքենան մինչեւ ժամում 100 կմ կզարգացնի 3,4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կհասնի 310 կմ/ժամի:

Porsche-ից հայտնել են, որ Panamera Turbo S E-Hybrid-ը 2 տարբերակով կթողարկվի: Արդեն հայտնի է այս նորույթի գինը՝ 185 հազար դոլար: Մեքենան ավտոշուկա կհանվի արդեն այս ամռանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ