News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բացի այն, որ ես եւ Միհրան Պողոսյանն ընկերներ ենք, եւ երկար տարիների ընկերներ, նաեւ կուսակցական թիմակիցներ ենք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ ինքը վարչական ողջ ռեսուրսը կենտրոնացրել է, որպեսզի իր աներորդուն` Ռոբերտ Սարգսյանին, ՀՀԿ տարածքային ցուցակով Երեւանի թիվ 1 ընտրատարածքից կրկին դարձնի պատգամավոր, եւ այդ համատեքստում մրցակցության մեջ է նույն տարածքում առաջադրված ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ:

«Թիվ 1 ընտրական տարածքում ՀՀԿ-ից 12 ռեյտինգային թեկնածուներ են մասնակցում: Բնականաբար, կուսակցությունը 12-ին էլ պաշտպանում է: ՀՀԿ-ականներն իրենք իրար դեմ չեն մրցակցում: Այն կարծիքը, որ ձեւավորվել է, եւ մամուլում փորձում են Սարգսյան Ռոբերտ-Պողոսյան Միհրան մրցակցություն վերագրել, ես դրան կողմնակից չեմ: Երկուսն էլ ՀՀԿ-ից են, մեկ թիմից են եւ միասին մրցակցելու են այլ քաղաքական ուժերի հետ»,-ասաց Տարոն Մարգարյանը:

Ավելի վաղ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական ողջ ռեսուրսը կենտրոնացրել է, որպեսզի իր աներորդուն` Ռոբերտ Սարգսյանին, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Երեւանի թիվ 1 ընտրատարածքից կրկին դարձնի պատգամավոր: «Երեւանի քաղաքապետարանի ու դրա ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկների աշխատակիցներին հրահանգվել է Զեյթունում գրանցված քաղաքացիների ցուցակներ ներկայացնել:

Բանն այն է, որ Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով բացի Ռ. Սարգսյանից՝ առաջադրվել է նաեւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը: Ու հիմա Տ. Մարգարյանն ուզում է, որ իրենք հնարավորինս շատ ձայներ ստանան նաեւ Զեյթունից, որպեսզի ռեյտինգային ցուցակում առաջինը իրենք լինեն, այլ ոչ թե Միհրան Պողոսյանը»,-գրել էր թերթը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ