News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիության եւ Հայաստանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը կարող է շուտով ստորագրվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Բեռլինում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Կարծում եմ՝ այն մոտ ժամանակներս կստորագրվի»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը մշտապես հանգել է նրան, որ մենք պետք է աշխատենք ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության հետ: «Մենք չպետք է հակադրենք այս երկու ուղղությունները»,- նշել է Սարգսյանը:

Նա ասել է, որ ԵՄ-ը եւ Հայաստանը ստիպված էին վերստին սկսել ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ աշխատանքը, քանի որ նախորդ տարբերակը Բրյուսելի կողմից արգելափակվել էր: «Ցավոք, բանակցությունների վերջին փուլում եվրոպացի գործընկերների դիրքորոշումը ավելի կոշտացավ, այդ պատճառով մենք գործընթացը կրկին մեկնարկեցինք»,- պարզաբանել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ