News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երբ մարդիկ նման բաներ են խոսում, պետք է մի փոքր ուղեղներն աշխատեցնեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից բացի մնացած բոլոր քաղաքական ուժերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ԱԺ-ում իրենց տեղերի քանակի շուրջ:

«Դրա մեջ որեւէ տրամաբանություն չեմ տեսնում: Այստեղ շատ հստակ տրամաբանություն պետք է գործի: Ոչ մեկիդ համար գաղտնիք չէ, որ մենք 4+4+4 ձևաչափով  բանակցությունների արդյունքում հասանք նրան, որ ընտրություններից հետո պետք է հրապարակվեն ստորագրված ցուցակները, 1500 տեղամասերում տեղադրվելու են տեսախցիկներ, և ընտրական ողջ գործընթացը տեսանկարահանվելու է, և ուղիղ հեռարձակում է լինելու այդ ընտրատեղամասերից, բացառվելու է ուրիշի փոխարեն քվեարկելը»,- նշեց Զուրաբյանը՝ հավելելով, որ դա զգալիորեն նվազեցրել է ընտրակեղծիքների հնարավորությունները:

«Ես կարծում եմ, որ հիմա իշխանությունները մեր ջանքերի արդյունքում մի վիճակում են հայտնվել, որ պետք է մտածեն իրենց ձայների մասին, այլ ոչ թե խորհրդարանում իրենց համար հաճելի ընդդիմությանը տեղ հատկացնելու մասին»,- ընդգծեց Զուրաբյանը:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչը հայտարարեց, որ իշխանությունը հույսը դրել է  բարձր չափերի ընտրակաշառքների վրա, քանի որ ընտրատեղամասերում տեսախցիկների առկայությամբ ձայներ կեղծել հնարավոր չէ. «Կաշառքի շուկան ռեակցիա է տալիս, մեծանում է: Մարդիկ ազատ, ուղիղ եթերում խոսում են այն մասին, որ իրենց կաշառք են տալիս, ասում են, թե ինչքան են տալիս: Ես լսել եմ արդեն 100 դոլարի մասին: Դա վերաբերում է Քանաքեռ- Զեյթունի կողմերում Միհրան Պողոսյանի խոստացած կաշառքներին, ուզում եմ ասել, շուկան բարգավաճում է»,- ասաց Զուրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ