News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախնական տվյալով, փետրվարի 23-ի գիշերն անսթափ վիճակում Պաշտպանության նախարարության տարածք ներխուժած Արմեն Եփրեմյանը ՊՆ-ի հետ որեւէ առնչություն չունի: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Արայիկ Ալվանդյանը` անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե տղամարդն այդ քայլին գնացել է վրեժխնդրությունից ելնելով:

«Արմեն Եփրեմյանը պաշտպանության նախարարության հետ որեւէ կապ չունի: Իմ կարծիքով, մի բան խառնել է ու առանց հասկանալու մտել նախարարության տարածք: Նա առաջիկայում ցուցմունք կտա ու ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց պաշտպանը:

Արմեն Եփրեմյանը ձերբակալված է, նա կասկածյալի կարգավիճակ ունի:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` 2017թ. փետրվարի 23-ին ժամը 00:20-ին Երեւանի բնակիչ Ա.Եփրեմյանը, գտնվելով անսթափ վիճակում, իր անձնական «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի թիվ 2 մուտքի դարպասներին եւ ավտոմեքենայով՝ սահմանված կարգի խախտմամբ, ապօրինի ներխուժել ՀՀ ՊՆ տարածք:

Հսկիչ անցագրային կետի հերթապահ ենթասպան իրեն ամրակցված ատրճանակից արձակել է ութ կրակոց ավտոնեքենայի ուղղությամբ, որի արդյունքում քաղաքացի Ա.Եփրեմյանը չի տուժել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանությունը, որը զուգորդվել է ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) եւ 327.6-րդ հոդվածի 1-ին մասով (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը):

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ