News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիությանը դեռեւս չի գոհացնում խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի  ընտրական ցուցակներում կանանց եւ տղամարդկանց թվի հարաբերակցությունը: Այս մասին փետրվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով՝ ԵՄ-ը հորդորել էր մեծացնել կանանց քվոտաները: «Ցավոք, կուսակցություններն այս հարցում մեզ չեն աջակցել»,- դժգոհեց նա: Անդրադառնալով ընդհանրապես Ընտրական օրենսգրքին՝ Սվիտալսկին նշեց. «Կարող ենք միայն ասել, որ հավատում ենք՝ կան տարրեր, որոնք բարելավվել են եւ արտացոլված էին Վենետիկի հանձնաժողովի մեկնաբանություններում: Ես Հայաստանի իշխանությունների հետ բովանդակային զրույց եմ ունեցել, մասնավորապես՝ արդարադատության նախարարի հետ: Մենք հասկանում ենք, որ շատ դրույթներ, հատկապես դիտորդների եւ լրագրողների վերաբերյալ, ժամանակին քաղաքացիական հասարակությունը քննադատել է»:

Դեսպանն այնուհետեւ շարունակել է, թե գաղռտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունների հետ ԵՄ-ի ուղիղ երկխոսությունը հանգեցրեց ԸՕ-ում որոշակի փոփոխությունների: Ըստ դիվանագետի՝ մասնավորապես կառավարությունը հաշվի առավ ԵՄ-ի դիտողությունները կապված դիտորդների թեստավորման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ