News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Վանաձորում 53-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 23-ին՝ ժ.20.10-ին, «Վանաձոր» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի եւ գոտկային շրջանի կտրած-պատռած վերքեր՝ ձախից, ձախ ձեռքի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Վանաձոր քաղաքի 53-ամյա բնակիչ։

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակչին մարմնական վնասվածքներ են պատճառվել 2017 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, մասնավոր բնույթի հարցերի շուրջ Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Կասկածյալը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։ Վերջինս ձերբակալվել է եւ ցուցմունք տվել դեպքի վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ