News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Քիշնեւի քաղաքապետը, Լիբերալ կուսակցության փոխնախագահ Դորին Կիրտոակեն արժանացել է «քաղաքն աղտոտողի» կոչմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Խորհրդանշական մրցանակը՝ աղբով լի գավաթը, քաղաքապետին հանձնել են տեղական պատգամավորները քաղաքապետարանի նիստի ժամանակ՝ դրանով նշելով նրա ավանդը Մոլդովայի ամենակեղտոտ եւ անբարեկարգ քաղաքի՝ Քիշնեւի կորպարանափոխության մեջ:

«Վերջին տարիներին Քիշնեւը վատ ուղղությամբ շատ է փոխվել, որի մեջ իր ավանդն ունի քաղաքապետը»,- ասել է քաղաքապետին «մրցանակով» պարգեւատրած պատգամավոր Վիտալի Մուկանը: Քաղաքապետը մրցանակն առանձնապես խանդավառությամբ չի ընդունել եւ հայտարարել է, որ քաղաքում ստեղծված անկանոնության համար մեղավոր չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ