News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունը հաշմանդամների պաշտպանության մասին օրինագիծ է կազմել: «Հաշմանդամությամբ մարդկանց պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրինագիծը քննարկվել է փետրվարի 24-ին՝ ԱԺ-ի սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում

Օրինագծում նշված է կրթությանը եւ առողջապահությանը հաշմանդամների հասանելիության անհրաժեշտության մասին: Այն նոր մեխանիզմներ չի առաջարկում եւ հղում է կատարում գործող օրենսդրությանը: Դրանից բացի, առաջարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ազգային հանձնաժողով ստեղծել: Հանձնաժողովի կազմը եւ աշխատանքի կարգը կհաստատի վարչապետը: Հանձնաժողովի կազմում հավասար թվով կմտնեն գործադիր իշխանության եւ հաշմանդամների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:  Հանձնաժողովին կարող են միանալ նաեւ խորհրդարանի պատգամավորները, քաղաքապետարանի պաշտոնյաները, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ