News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոնդոնում գտնվող բնակարանը, որը ժամանակին պատկանել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերին, վաճառքի է դրվել։ 109 քառ․ մ մակերեսով բնակարանը գտնվում է Չելսի թաղամասում ու առաջարկվում է 1․2 մլն ֆունթ սթերլինգով, գրում է «Իզվեստիյան»։

Մարգարեթ ու Դենիս Թեթչերները այդ բնակարան էին տեղափոխվել 1951-ին, բնակարանում երկու ննջասենյակ կա, մեկ հյուրասենյակ ու մեկ ընդարձակ ճաշասենյակ։ Բնակարանի տիրոջ անունը չեն նշում, ռիելթոր ընկերությունը նշում է, որ բնակարանը «կապիտալ վերանորոգման կարիք ունի»

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ