News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանի ու ԵՄ երկրների միջեւ անվիզա ռեժիմի մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը կկայանա Բրյուսելում 2017-ի մարտի 1-ին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Վրաստանի համար անվիզա ռեժիմի ու անվիզա ռեժիմի ժամանակավոր դադարեցման մեխանիզմի մասին համաձայնագիրը կստորագրվի մարտի 1-ին Բրյուսելում»,- հայտնում է ռադիոկայանը։

2016-ի մարտի 9-ին ԵՀ-ն Եվրախորհրդարանին ու ԵՄ խորհրդին է ներկայացրել օրենսդրական առաջարկ՝ Վրաստանի, ապրիլի 20-ին՝ Ուկրաինայի, իսկ մայիսի 4-ին՝ Թուրքիայի ո ւ Կոսովոյի համար վիզային ռեժիմի ազատականացման մասին։Սկզբում ենթադրվում էր, որ Ուկրաինայի ու Վրաստանի համար անվիզա ռեժիմները կքննվեն նույն փաթեթով, սակայն եվրապատգամավորները առաջարկել են առանձնացնել երկրները։

Դեկտեմբերին 8-ին ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն ԵՄ Խորհրդի անունից հաստատել էր անվիզա ռեժիմի դադարեցման մասին փոխզիջումային տեքստը, որը համաձայնեցված էր Եվրոպական խորհրդարանի հետ։ Ըստ նախագծի՝ ԵՀ-ն կկարողանա ամեն պահ որոշում կայացնել ցանկացած երկրի քաղաքացիների համար անվիզա ռեժիմի դադարեցման մասին։

Դեկտեմբերի 20-ին ԵՄ անդամները հավանություն էին տվել Վրաստանի հետ անվիզա ռեժիմին։ Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների կոմիտեն հունվարի 12-ին է հավանություն է տվել Վրաստանի համար անվիզա ռեժիմի ազատականացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ