News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Դուշեթի քաղաքի իր պարտեզում կարտոֆիլ է աճեցրել, որը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էր նրան նվիրել։ Այս մասին Մարգվելաշվիլին պատմել է «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում։ Լուկաշենկոն նրան կատոֆիլ էր նվիրել 2015-ի հոկտեմբերին, փոխանցում է «Սպուտնիկ Վրաստանը»։

«Ալեքսանդր Գրիգորիին ինձ բելառուսական կարտոֆիլ է նվիրել, որը ես ցանել եմ։ Ես հետո տեսել եմ նրա լուսանկարը Facebook–ում, նա մեծ քսակներով լի կարտոֆիլ էր հավաքել, ընդ որում կարտոֆիլը մեծ էր ստացվել, իմն այդքան լավ չի ստացվել։ Սակայն ես զբաղվում եմ գյուղատնտեսությամբ»,- ասել է Մարգվելաշվիլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ