News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 24-ի հերթական նիստում քննարկում է «Ժառանգություն» կուսակցության պատգամավորի թեկնածուների գրանցումը մերժելու պահանջով ստացած դիմումը, որոնք ընդգրկված էին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ընտրական ցուցակում:

«Ժառանգության» մի քանի անդամների կողմից ԿԸՀ-ին ներկայացված դիմումում, մասնավորապես, նշված է, որ կուսակցության ոչ լեգիտիմ վարչությունը չէր կարող ընտրություններին մասնակցելու որոշում ընդունել, կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իրավունք չուներ ընտրություններին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կազմում մասնակցելու մասին համաձայնագիր ստորագրել: Հետեւաբար՝ նրանք ԿԸՀ-ից պահանջում են «Ժառանգությունից» պատգամավորի թեկնածուներին չգրանցել: «Ժառանգության» անդամ Աննա Հակոբյանը, որը ներկայացնում է պահանջը, հայտարարել է, որ կուսակցության անունից այս գործողությունները ապօրինի են եղել:

Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ հայտարարել է, որ տեղի է ունեցել վարչության անդամների հետ համատեղ կուսակցության խորհրդի ընդլայնված նիստ: «Այստեղ լեգիտիմության խնդիր չկա, այստեղ խնդիրը վերաբերում է միայն ընտրություններին կուսակցության մասնակցության ձեւաչափին: Ես պատճառ չեմ տեսնում դաշինքի կազմում ընտրությանը մասնակցելու խորհրդի որոշումն անվավեր ճանաչելու համար»,- ընդգծել է Մարտիրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ