News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մեկ շնչին ընկնող փախստականների թվով Եվրոպայում՝ Գերմանիայից հետո, Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Սփյուռքի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում էին  Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցիչ Հենրիկ Յոհաննես Վիլեմ վան դեր Կլաաուն, հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, արտաքին հարաբերությունների եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարեւորեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կազմակերպության իրականացրած աջակցության ծրագրերը, ինչպես նաեւ նախարարության հետ ակտիվ գործընկերությունն ու սերտ համագործակցությունը:

Նախարարը ներկայացրեց սիրիահայերի հետ տարվող աշխատանքի առանձնահատկությունները, փորձը եւ արդյունքները: Նա մասնավորապես նշեց, որ միջազգային ասպարեզում պետք է բարձրաձայնել կատարած հսկայական աշխատանքի մասին, ներկայացնել Հայաստանի փորձը՝ որպես փախստականներ ընդունող երկրի օրինակելի մոդել. «Մեկ շնչին ընկնող փախստականների թվով Եվրոպայում՝ Գերմանիայից հետո, Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում: Իսկ միջազգային կառույցների տրամադրած գումարը անհամեմատ քիչ է»:

Նախարարն անդրադարձավ նաեւ սիրիահայերի զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման եւ բնակարանային խնդիրներին:

Հենրիկ Յոհաննես Վիլեմ վան դեր Կլաաուն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ շեշտեց, որ տեղյակ է սիրիահայերի խնդիրների կարգավորման ուղղությամբ Սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերի, համակարգված եւ ակտիվ աշխատանքի վերաբերյալ: Նա մասնավորապես նշեց. «Հայաստանը առանձնահատուկ երկիր է՝ իր պատմությամբ ու մշակույթով: Սփյուռքի հետ աշխատելու եզակի փորձ ունեք: Հայաստանում սիրիահայերի ինտեգրման, նրանց խնդիրները համակարգելու, դրանց լուծմանը նպաստելու ուղղությամբ նույնպես հսկայական  աշխատանք է կատարվել: Բարձրարժեք ու գովելի աշխատանք է: Շնորհակալություն: Ուզում եմ, շնորհավորել ձեզ, որ կարողացել եք ստեղծել սիրիահայերի հետ աշխատելու միասնական, գործուն համակարգ: Շնորհակալություն: Կշարունակենք մեր համագործակցությունը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ