News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայում թուրքական համայնքը հայտնել է, որ քաղաքական արշավ է սկսում սահմանադրական փոփոխությունների դեմ, որոնցով նախատեսվում է Թուրքիան խորհրդարանականին նախագահական հանրապետություն դարձնել։ Գերմանիայում ապրող Թուրքիայի քաղաքացիներին մտադիր են հորդոել ապրիլի 16-ին դեմ քվեարկել այդ փոփոխություններին, հայտնում է DW–ն։

«Թուրքական համայնքը մերժում է բոլոր այն քայլերը, որոնք նպաստում են երկրում միանձնյա կառավարման հաստատմանը»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։ Կազմակերպության կարծիքով սահմանադրական փոփոխությունները «Թուրքիային կհեռացնեն բոլոր ժողովրդավարական նորմերից»։

«Մինչեւ ապրիլի 9-ը մենք Գերմանիայում մտադիր ենք անցկացնել մինչեւ 400 միջոցառում, որտեղ կքարոզենք ոչ ասել հանրաքվեին»,- ասել է համայնքի ներկայացուցիչ Գյոկայ Սուֆուօղլուն։

Սա առաջին դեպքն է, երբ թուրքական համայնքը միջամտում է Թուրքիայում ընթացող ներքաղաքական գործընթացներին, նշում է epd. գործակալությունը։ Դեռ 2016-ի հուլիսին կազմակերպությունը պետհեղաշրջման փորձի ճնշումը անվանել էր «երկրի ժողովրդավարական հասունության նշան» ու աջակցել էր Էրդողանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ