News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին ոստիկանություն էին կանչել Եվրախորհրդարանի գումարների մսխման գործով։ RFI-ի աղբյուրները, որոնք մոտ են քննությանը, հայտնել են, որ նախագահի թեկնածուն հրաժարվել է ներկայանալ հարցաքննությանը։

Մարին Լը Պենին հարցաքննության են կանչել նույն օրը, երբ ձերբակալել են նրա թիկնապահ Տյերի Լեժյեին ու կուսակցական կաբինետի ղեկավար Կատրին Գրիզեին՝ Եվրախորհրդարանում ֆիկտիվ աշխատատեղեր զբաղեցնելու գործով։ Կատրին Գրիզեին մեղադրանք են առաջադրել, իսկ Տյերի Լեժյեին ազատ են արձակել առանց մեղադրանք առաաջադրելու։

Le Monde-ի տվյալներով Մարին Լը Պենը մտադիր չէ պատասխանել քննիչների հարցերին մինչեւ հունիսյան խորհրդարանական ընտրություններ։

Libération-ը հիշեցնում է, որ Լը Պենը արդեն երկրորդ անգամ է դիմում նույն հնարքին։ 2015-ին նա նույնպես հրաժարվել էր որպես ականատես հարցաքննության ներկայանալ կուսակցության ֆինանսավորմանը վերաբերող մեկ այլ գործով։

Թերթը նաեւ նշում է, որ եթե Լը Պենը շարունակի անտեսել ոստիկանություն ներկայանալու պահանջը, քննիչները կարող են նրան ձեռնաշղթայով տանել հարցաքննության։

Քննիչները Մարին Լը Պենին կասկածում են իր օգնականներին Եվրախորհրդարանում ֆիկտիվ աշխատանքի դասավորելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ