News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Մասիս քաղաքում փետրվարի 23-ի երեկոյան հանրապետական թեկնածուների թիմերի միջեւ բախումների պատճառը չի եղել ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Արայիկ Գրիգորյանի կողմից Մասիս քաղաքում շտաբ բացելը: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր Մուրադ Մուրադյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ), խախտելով պայմանավորվածությունը, Մասիսում մի քանի շտաբ է բացել եւ հենց այդ պատճառով էլ Մուրադ Մուրադյանի թիմակիցները  հաշիվ են մաքրել, որն էլ ծեծկռտուքի է վերածվել:

«Շտաբ բացում են, թող բացեն, ես ի՞նչ անեմ, ես ո՞վ եմ, որ արգելեմ, ես իրավունք չունեմ, որ որեւիցե մեկին արգելեմ, կամ չարգելեմ»,-ասաց նա:

Մուրադ Մուրադյանը նաեւ չցանկացավ հստակ պատասխանել՝ արդյոք ծեծկռտուքը իր թիմակիցներն են հրահրել  եւ արդյոք կան բերման ենթարկվածներ. «Ես գիշերը եկել եմ շտաբ, տեսել եմ, որ հավաքված են, ոստիկանությունը եկել, պարզել է: Իմ թիմակիցներին տանում են ոստիկանություն, ես հո չեմ գնալու՝ իմանամ, ինչ է, ինչ չի: Նախաքննությունը կպարզի, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,-ասաց նա:

Ավելի վաղ  NEWS.am-ի հետ զրույցում Մուրադ Մուրադյանը նշել էր, որ ծեծկռտուքը հրահրողներից մեկը եղել է ոստիկանության վարչության պետը, թե ում մասին է խոսքը, նա չէր մանրամասնել։

Նշենք, որ տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանության Մասիսի բաժնում հետաքննություն է իրականացվում։

Ավելի վաղ մամուլում գրվել էր, որ Հանրապետական պատգամավոր Մուրադ Մուրադյանի եւ ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանի թիմակիցների միջեւ բախումներ են եղել: Վեճը ծագել է այն պատճառով, որ Մուրադ Մուրադյանի որդիների ընկերներից մի քանիսն անցել են Գրիգորյանների կողմը՝ նշելով, որ խորհրդարանական ընտրություններին պաշտպանելու են նրա թեկնածությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ