Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում կանխվել է Սյանգանից ավելի քան 3300 կրիաների մաքսանենգ ներմուծման փորձը, հայտնում է «ՍԻնհուան»։
Ապօրինի կենդանի բեռի ընդհանուր քաշը կազմել է 86 կգ։ Կրիաները հայտնաբերել են Շենչժեն քաղաքի մաքսատանը, հայտնել է մաքսատան աշխատակից Վան Շաօվենը։
Կրիաները տեղափոխում էին բեռնատարով։ Վարորդը նշել էր, որ այն դատարկ է։Իսկ երբ մաքսատան աշխատակիցները զննել են բեռնատարը, այնտեղ կրիաներով թաքստոց են հայտնաբերել։ Կրիաները հիմա կարանտինի մեջ են։ Սկսվել է հետաքննություն։