News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անդրադառնալով լրատվմիջոցներում Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության հիման վրա տեղ գտած հրապարակումներին՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆրանկ Էնգելը, Էլենի Թեոհարուսը եւ Յարոմիր Շտետինան Ինտերպոլի հաշվառումներով չեն անցնում եւ միջազգային հետախուզման մեջ չեն գտնվում:

ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Հանձնման հետ կապված հարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերով ուղղակիորեն նախատեսված է էթնիկ պատկանելիության կամ քաղաքական հայացքների համար անձին հետապնդելու համար հանձնելու անթույլատրելիությունը: Նույն հիմքերով բացառվում է նաեւ անձանց միջազգային հետախուզումը: Այդ մասին ուղղակի արձանագրված է նաեւ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) Կանոնադրության 3-րդ հոդվածում, որի համաձայն՝ կազմակերպությանը խստիվ արգելվում է որեւէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին եւ հարցերին:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից միջոցներ են ձեռնարկվել  Ադրբեջանի Հանրապետության կողմից նմանատիպ գործերով (մասնավորապես, Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց նկատմամբ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 318 հոդվածով հարուցված քրեական գործերով) անձանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին հարցումներ ստանալիս  դրանց ընթացք չտալու, նշված անձանց հետախուզման վերաբերյալ տվյալները Ինտերպոլի համապատասխան պահոցներում չներառելու եւ դրանց կապակցությամբ Ինտերպոլի ուղիներով որեւէ համագործակցություն չիրականացնելու նպատակով Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը իրազեկելու ուղղությամբ՝ այդ գործերով քրեական հետապնդումների քաղաքական, էթնիկ բնույթի մանրամասն պարզաբանմամբ:

Ինչ վերաբերվում է ԱՊՀ շրջանակներում անձանց նկատմամբ միջպետական հետախուզում հայտարարելու ընթացակարգերը կարգավորող փաստաթղթերին, ապա դրանցում նման երաշխիքներ նախատեսված չեն:

Կարեւորելով ԱՊՀ շրջանակներում եւս էթնիկ եւ քաղաքական նկատառումներով հետախուզման բացառումը՝ ՀՀ Գլխավոր դատախազի կողմից միջոցներ են ձեռնարկվել ԱՊՀ շրջանակներում անձանց նկատմամբ հետախուզում հայտարարելու ընթացակարգերում նման հիմքերով հետախուզումը բացառող երաշխիքների ամրագրմանն ուղղված աշխատանքներ նախաձեռնելու կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ