News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կրապետյանը վրացի գործընկերոջ հետ պայմանավորվել է Վերին Լարսի այլընտրանքի հարցում: Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում է «Sputnik-Արմենիան»:

«Եթե ձեզ հետաքրքրում է՝ Լարսն այլընտրանք կունենա՞, ապա կարող եմ ձեզ հավաստիացնել, որ այո՛, կունենա: Մնացածի մասին հետո, ես առայժմ փակագծերը չեմ բացում: Մենք համաձայնության ենք եկել ինչպես Լարսի, այնպես էլ էներգետիկ միջանցքի հարցում»,- ասել է Կարապետյանը:

Վարչապետն իր այցն արդյունավետ է անվանել, ջերմ եւ կառուցողական՝ նշելով, որ լիովին իրագործել է այն ծրագիրը, որով մեկնել է Վրաստան: Կողմերը համաձայնության են եկել, որ հայ-վրացական հարաբերությունները անհրաժեշտ է դիտարկել նաեւ տարածաշրջանային ենթատեքստում՝ երկու երկրների հնարավորությունների օգտագործմամբ:

«Մեր ունեցած ժառանգությունը անհրաժեշտ է պահպանել եւ հաջորդ սերունդներին փոխանցել: Այսօր մենք համոզված ենք, որ նրանք (նոր սերունդը - խմբ) կկարողանան պահպանել այն հարաբերությունները, որոնք ունենք: Ուստի մենք պետք է հնարավորինս նպաստենք դրան»,- ասել է Կարապետյանը:

Երկու երկրների վարչապետները բանակցությունների շրջանակներում քննարկել են նաեւ Վրաստանում բնակվող հայերի վիճակը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Կարապետյանը կարծում է, որ 20-30 տարի հետո Հայաստանով բոլորը կհպարտանան:

Առավոտյան հայ պատվիրակության անդամները՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այցելել են հայկական Սուրբ Գեւորգ եւ Սուրբ Էջմիածին եկեղեցիներ: Հայկական պատվիրակությանն ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը: Հայաստանցի հյուրերը Սուրբ Գեւորգում մոմ են վառել եւ ծաղիկներ դրել եկեղեցու բակում գտնվող հայ հայտնի գործիչների շիրիմներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք Ասիայի եւ Եվրոպայի միջեւ. չինացի փորձագետ
Հարավային Կովկասը կարող է դառնալ Ասիան եւ Եվրոպան կապող միջանցք...
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը դուր չի գա Ռուսաստանին. հնդիկ քաղաքագետ
Ստեղծվող առանցքը՝ որպես հավասարակշռող ուժ...
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ամենաշատ