News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի կառավարությունը հաստատել է Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային ու հրթիռային սպառնալիքի ֆոնին պաշտպանության ամրապնդման նպատակով 2017-ին 530 մլն դոլար ծախսելու ծրագիրը, հայտնել է ՌԻԱ Նովոստին։

Սպառազինումների գնումների ծրագրերի հարավկորեական պետական վարչությունը ծրագրել է 11 բարձրտեխնոլոգիական պաշտպանական նախագծեր մշակել։ Դրանցից են արբանյակ- լրտեսների գործարկումը, «ցամաք-օդ» հեռահար հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի ստեղծումը ։

Հարավային Կորեայում նաեւ մտադիր են բացել կիբերտարածքում պատերազմական միջոցների լաբորատորիա, եւս հինգ լաբորատորիա էլ՝ ռազմական տեխնոլոգիաների ոլորտում։

2017-ին երկրի ռազմական ծախսերը նախորդ տարվա համեմատ 4 տոկոսով կաճեն, իսկ պաշտպանությանը կհատկացվի 34․7 մլրդ դոլար։

Պաշտպանական հզորության ամրապնդումը Սեուլը բացատրում է Հյուսիսային Կորեայի ռազմական ծրագրերով։ 2006-ից սկսած Փհենյանը հինգ միջուկային ու մի շարք հրթիռային փորձարկումներ է իրականացրել՝ անտեսելով ՄԱԿ ԱԽ բանաձեւերն ու միջազգային համայնքի քննադատությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ