News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով:

Այսպես, Երեւանի բնակիչ Հասմիկ Զ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իրեն հարցաքննած քննիչը  ձեռագրով գրված իր ցուցմունքը համակարգչով տպագրելու ժամանակ փոխել եւ դրանում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ` այդ թվում հարցաքննության իրականացման ժամանակահատվածի վերաբերյալ: Այնուհետեւ առանց բովանդակությանը ծանոթացնելու ստորագրության է ներկայացրել Հասմիկ Զ.-ին:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Ամենաշատ