News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վրաստան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարական պատվիրակության անդամներն այցելել են Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ եւ ծաղկեպսակ դրել հուշակոթողին:

Այնուհետեւ Կարեն Կարապետյանն ուղեւորվել է Թբիլիսիի Ս. Գեւորգ եկեղեցի, որտեղ վարչապետին դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները: Կարեն Կարապետյանը եկեղեցու բակում ծաղիկներ է դրել հայազգի անվանի զորավարների եւ Սայաթ Նովայի շիրիմներին: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մատուցել է փառաբանական աղոթք եւ վարչապետ Կարապետյանի գլխավորած կառավարությանը մաղթել ուժ ու կորով: Վիրահայոց թեմի առաջնորդն ընդգծել է, որ հավատում են Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հաջողությանը՝ ի նպաստ հայրենիքի զարգացման ու առաջընթացի: ՀՀ վարչապետը եղել է նաեւ Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում, ծաղիկներ դրել եկեղեցու տարածքում տեղադրված 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, շրջայց կատարել եկեղեցուն կից գործող Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթության, մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում, այնուհետեւ հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին:

Կառավարության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Վրաստան կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ եւ նշել, որ այն գնահատում է առարկայական, կառուցողական, ջերմ եւ բովանդակալից: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարաբերություններին: «Մեր պատվիրակությունը չափազանց գոհ է այցի արդյունքներից եւ այն վերաբերմունքից, որին արժանացել է: Քննարկել ենք այն բոլոր ոլորտները, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում: Բոլոր ուղղություններով ունենք պայմանավորվածություններ: Ավելին, պայմանավորվել ենք նոր՝ տարածաշրջանային բնույթի որակ հաղորդել մեր տնտեսական համագործակցությանը, որպեսզի արտաքին աշխարհի առջեւ հաճախակի հանդես գանք համատեղ մեծ շուկայով, դա կլինի զբոսաշրջության ոլորտը, մեր նոր ազատ տնտեսական գոտին, որը ստեղծում ենք հարեւան Իրանի հետ եւ այլ ոլորտներ: Խոսել ենք բիզնեսի էքսպանսիայի մասին, պայմանավորվել ենք, որ զբոսաշրջության ոլորտում վրացական փորձը մենք օգտագործենք, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր փորձը փոխանցենք վրացական կողմին: Այս կառուցողական այցն ինձ ոգեւորում է եւ պարտավորեցնում»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ վրացի գործընկերներին առաջարկվել է Հայաստանի հարթակն օգտագործել ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել վրաց գործարարների համար նշանակել «բաց օր», որի ընթացքում Հայաստանում նրանց հետ քննարկվելու են տարբեր ծրագրեր: Անդրադառնալով Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի մասին հարցին՝ վարչապետը նշել է. «Հարցը քննարկել ենք: Համոզված եղեք, որ լինելու է»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ բացի տնտեսական հարաբերություններից, բանակցությունների ընթացքում անդրադարձ են կատարել նաեւ երկու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը, ընդգծել, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է կատարել մեծածավալ աշխատանք: «Մենք ունենք գալիք սերունդների միջեւ կապերի հաստատման խնդիր եւ պայմանավորվել ենք տարբեր հարթակներ օգտագործել, որպեսզի երիտասարդները շփվեն միմյանց հետ: Խոսել ենք նաեւ վիրահայերի, այդ թվում՝ ջավախահայերի խնդիրների, կրթության ոլորտի, դասագրքերի, ուսուցիչների վերապատրաստման մասին եւ չի եղել որեւէ հարց, որտեղ ունենայինք միմյանց չհասկանալու միտում կամ հիմք»,-շեշտել է Կարեն Կարապետյանը:

Հարցին, թե տարիներ անց ինչպիսի՞ն է տեսնում Հայաստանը՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն լինելու է մի պետություն, որով յուրաքանչյուրս, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, հպարտանալու է: «Մենք դրա իրավունքն ու ներուժն ունենք: Պետք է մեր առջեւ դնենք ամբիցիոզ խնդիրներ եւ եթե բոլորս համախմբվենք՝ դրանք իրագործելի կլինեն: Պետք է ուղղակի հավատալ, օգնել մեկս մյուսին, որպեսզի գնանք առաջ»:

Կարեն Կարապետյանը տեղեկացրել է նաեւ, որ առավոտյան հանդիպել է վիրահայ գործարարների հետ, լսել նրանց առաջարկները, հուզող խնդիրները, որոնց վերաբերյալ ՀՀ կառավարությունն առաջիկայում կարձագանքի:

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին հանդիպման, այցի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ներկայացնելու եւ բոլոր հարցերին պատասխանելու համար: Նրանք նաեւ շնորհակալություն են հայտնել գործադիրի ղեկավարին հայ-վրացական սահմանը վրացական համարանիշերով հատող մեքենաների հետ կապված..

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են. Ռուբինյանը՝ Գիվի Միքանաձեին
Կողմերը կարեւորել են տարածաշրջանում խաղաղության հաստատումը...
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերի հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Հանդիպման սկզբում Սիսակ Գաբրիելյանը շնորհավորել է Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ...
«Երկրները միայնակ ոչինչ չեն կարող անել». Գիվի Միքանաձեին՝ Հայաստանի ԳԱԱ-ում
ՀՀ ԳԱԱ նախագահությունը հյուրընկալեց Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը...
«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ
Մենք դիմեցինք նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալ յանին, որը մեր հարցմանը պատասխանեց հետևյալ կերպ...
«Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի կետ է». Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
«Ժողովուրդ». Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը
Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման...
Ամենաշատ