News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կտրուկ է արտահայտվել իր նկատմամբ քննադատաբար տրամադրված հասարակական կազմակերպություններին, հայտնում է DW–ը։

Նրանց գործունեությունն անհրաժեշտ է օրենքի շրջանակ բերել ու թափանցիկ դարձնել, ասել է վարչապետը։ «Նրանք իրենց քաղաքացիական կազմակերպություն են անվանում, բայց արտասահմանից ստացվող գումարներով ու վճարված ակտիվիստներով՝ փորձում են ազդել Հունգարիայի ներքաղաքական կյանքի վրա»,- ասել է Օրբանը։

Վարչապետը առանձնահատուկ կոշտ քննադատության է ենթարկել ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներին, որոնք գործում են մարդու իրավունքների ու միգրացիոն քաղաքականության ոլորտներում։ Ըստ Օրբանի, այդ կազմակերպությունները հատել են կարմիր գիծը, փախստականներին դրդելով ապօրինի գործողությունների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ