News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ կառավարության եւ «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության միջեւ փետրվարի 24-ին ստորագրվեց  «Տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության եւ ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագիրը: Կառավարության անունից հուշագիրը ստորագրելու լիազորությունը տրվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Հուշագիրը ստորագրեցին նախարար Վահան Մարտիրոսյանն ու «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը:

Փաստաթղթի համաձայն` պետական եւ մասնավոր հատվածի գործընկերության միջոցով թիրախային շուկաներում կստեղծվեն ներկայացուցչություններ, որոնք կնպաստեն երկրի տնտեսության եւ ՏՀՏ ոլորտի ներդրումային վարկանիշի բարձրացմանը, ՏՀՏ ոլորտի արդյունքների վերաբերյալ իրազեկվածության բարձր մակարդակի ապահովմանը:

Հաշվի առնելով, որ Հայաստանն այսօր տարածաշրջանում առաջատար դիրք է զբաղեցնում ՏՀՏ ոլորտում, այն տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտներից է, այս հուշագիրը կնպաստի Հայաստանի` միջազգային հարթակներին առավել արդյունավետ ինտեգրվելուն, ինչպես նաեւ ներդրումների խթանմանը:

Ներկայացուցչական գրասենյակների աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունը, հնարավորության սահմաններում, անհատույց կտրամադրի գրասենյակային տարածք օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանատներում եւ հյուպատոսական հիմնարկներում:

Ընկերությունն էլ իր հերթին պարտավորվում է ապահովել ներկայացուցչական գրասենյակների աշխատակիցների աշխատավարձի, վերապատրաստման, տեխնիկական հագեցվածության եւ այլ ընթացիկ ծախսերը ամբողջ ծավալով:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 3 մլն դոլարի ներդրում մասնավորի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ