News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը եւ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը համատեղ նամակով դիմել են Եվրոպական խորհրդարանի նախագահ պարոն Անտոնիո Տայանիին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից: Նրանք նամակով դիմել են նաեւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի անդամներին, Եվրամիություն-Հայաստանխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին, Եվրոպական խորհրդարանի բոլոր քաղաքական խմբերի ղեկավարներին, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախում սահմանադրության հանրաքվեի իրականացման ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբի անդամ- ատգամավորներ պարոն Ֆրանկ Էնգելի, պարոն Յարոմիր Շտետինայի, ինչպես նաեւ ԵՌՊ խմբի անդամ տիկին Էլենի Թեոխարիուսի նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզման հայտարարման հարցի հետ կապված:

Նամակում Ադրբեջանի կողմից վերջին շրջանում լայնամասշտաբ տարածում գտած անթույլատրելի գործելաոճի վերաբերյալ նշվել է, որ այսպիսի վարքագծի հետեւանքով եվրապատգամավորներն ուղղակիորեն հայտնվել են ոչ միայն իրենց մանդատի սահմանափակման, այլեւ ազատությանը սպառնացող վտանգի առջեւ: Ընդգծվել է այն հանգամանքը, որ ստեղծված քայլը ոչ այլ ինչ է, քան ժողովրդավարությանն ու համաեվրոպական արժեքներին ուղղված նոր սպառնալիք:

Նամակում կարեւորվել է, որ Ադրբեջանի այսպիսի վերաբերմունքը ստանա կոշտ արձագանք միջազգային կառույցների կողմից: Հատուկ նշվել է այն հանգամանքը, որ այս ամենը հարվածում է ոչ միայն ժողովրդավարության օրրաներից մեկը համարվող համաեվրոպական կառույցին, այլ նաեւ միջազգային հանրությանն ու ժողովրդավարության գաղափարին:

Պատագամավորները նամակում նշել են, որ Ադրբեջանի այսպիսի գործելաոճը հանդուրժելու հետեւանքն այն է, որ Ադրբեջանն արդեն որոշումներ է կայացնում ոչ միայն իր երկրի ներսում, այլեւ դրանից դուրս: Այս համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել հայտնի բլոգեր Լապշինի դեպքին, որը պետք է որ ազդակ հանդիսանար նման գործելաոճը դատապարտելու եւ դրա դեմ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:

Պատգամավորները հույս են հայտնել, որ Ադրբեջանի այսպիսի անթույլատրելի եւ ցինիզմի հասնող գործելաոճը կստանա համապատասխան արձագանք համապատասխան միջխորհրդարանական կառույցների կողմից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը իբրեւ միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի երեք պատգամավորների հանդեպ՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ որպես դիտորդ ԼՂՀ նրանց այցելության կապակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ