News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունը չպետք է հանքերի հարկումն ինքնակամ որոշի: Այս մասին փետրվարի 24-ին՝ ԱԺ-ի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Հարկային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը քննարկելիս հայտարարեց հանձնաժողովի հանրապետական նախագահ Վարդան Այվազյանը:

Լեռնահանքային ընկերությունները ռոյալթի են վճարում մետաղի իրացված ծավալից՝ մաքուր մետաղների հաշվարկով խտանյութից կամ այլ կիսաֆաբրիկատից, այդ թվում՝ պղնձախառնուրդից, ֆերոմոլիբդենից եւ դորեի ձուլվածքից: Սակայն հիմնական մետաղից բացի, հանքերը կարող են լրավճար ստանալ երկրորդական մետաղներից (օրինակ՝ պղնձի խտանյութում ոսկի): Կառավարությունը ցանկանում է հաշվի առնել այս բոլոր մետաղները, որ դրանք հարկումից դուրս չմնան: Օրինակ՝ Զանգեզուրի հանքավայրում պղնձի խտանյութերում սելենը կամ թելուրը (կամ ուրիշ հազվադեպ մետաղները) կարող են շատ քիչ լինել, բայց նույնիսկ այդ շատ քիչը կարող է թանկ արժենալ:

Սակայն խնդիրը նրանով է բարդանում, որ մի շարք դեպքերում այս մետաղները չկորզվող են համարվում եւ դրանց համար  լրավճար չի տրվում, նշեց Այվազյանը: «Իսկ հիմա պատկերացրեք՝ ցանկացած հանքում տասնյակ մետաղներ կան, թեկուզ տոննային գրամի հազարերորդական բաժնով: Այդ դեպքում շատ հնարավոր է, որ հենց կառավարությանը ավելի շատ փող պետք լինի, հանքերին կճնշեն ինչպես ուզենան»,- հայտարարեց նա:

Օրինագծի քննարկումը կշարունակվի հաջորդ շաբաթ՝ լիագումար նիստի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ