News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

BBC հեռարձակող կորպորացիան մտահոգություն է հայտնել այն հաղորդագրությունների կապակցությամբ, ըստ որոնց Գերմանիայի արտաքին հետախուզությունը լրտեսել է օտարերկրյա լրագրողներին ու խմբագրություններին։

Ավելի վաղ Spiegel պարբերականը հայտնել էր, որ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը տարիներ շարունակ լրտեսել է օտարերկրյա լրագրողներին ու գաղտնալսել նրանց հեռախոսազրույցները։ Գաղտնալսվել են այդ թվում  BBC–ի ավելի քան տասնյակ աշխատակիցներ Լոնդոնում ու Աֆղանստանում։

«BBC-ի առաքելությունն է աշխարհի մարդկանց ճշգրիտ նորություններ ու տեղեկություններ հաղորդել, իսկ մեր լրագրողները պետք է կարողանան գործել ազատ ու առանց ռիսկի՝ ապահովելով իրենց աղբյուրների պաշտպանությունը։ Մենք կառավարություններին կոչ ենք անում հարգել ազատ մամուլի աշխատանքը»,- ասվում է BBC-ի հայտարարության մեջ։

BBC-ն Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայությունից բացատրություններ է պահանջել, բայց դեռ պատասխան չի ստացել։

Ըստ Spiegel –ի, գաղտնալսվել են նաեւ «Ռոյթեր» գործակալության ու ամերիկյան New York Times թերթի մի շարք աշխատակիցների հեռախոսազանգերը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ