ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր՝ փետրվարի 25-ին, մեկնարկել է ԿԸՀ նիստը:
Օրակարգում ներառված են 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված ընտրական ցուցակների գրանցման եւ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրելու մասին հարցերը: