News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ցանկացած ժամանակահատված իր քաղաքական ռադիկալներն ունի: Արմատականության ամենացայտուն դրսեւորումը ոչ այնքան վերաբերմունքն է իշխանության հանդեպ, որքան շուրջբոլորը «թաքնված թշնամիներին» եւ «իշխանության գործակալներին» փնտրելը. «Մենք անկեղծ ենք, պայքարող ենք, բոլոր մնացածը ծախված են, միայն մեզնից է ռեժիմը վախենում, խուճապի մեջ ընկնում, դրա համար էլ Պողոսը մեր մասին այս ասաց, իսկ Պետրոսը՝ այն գրեց»:

Ժամանակին այդ դերն  ԱԺՄ-ն էր ստանձնել: 1994 թվականի ամռանը Պետական հեռուստատեսությամբ ինձ  տված հարցազրույցում Դավիթ Վարդանյանը բավականին երկար եւ ջղայն խոսում էր «գրպանային ընդդիմության» մասին, սակայն ի պատասախան իմ հարցերի, այդպես էլ չբացահայտեց, թե հատկապես որ կուսակցությունները նկատի ունի: Հետո դա Գեղամյանի կուսակցությանն էր, որն ընդդիմադիր էր Քոչարյանին, բայց ավելի շատ՝ «նախորդ հանցավոր ռեժիմին», Տեր-Պետորսյանին եւ ՀՀՇ-ին, որի «ականջները» կուսակցություն լիդերը պարբերաբար տեսնում էր իր աշխատությունների հատորները գրելու ընթացքում հազվադեպ ընդմիջումների պահին: Ապա եկավ ՀԱԿ-ի հերթը՝ 2-3 տարի ՀԱԿ-ի իմ բարեկամները «թաքնված սերժականներ» էին փնտրում, եւ այդ մեղքի մեջ կասկածում էին բոլոր նրանց, ովքեր դույզն ինչ կասկածում էին իրենց բոլոր՝ հաճախ հակասական քայլերի հաճարեղ լինելու մեջ:

Հիմա հերթը կարծես թե  ՕՐՕ-ինն է՝ «բոլորը մեր դեմ են, այդ թվում, այսպես կոչված, ընդդիմադիրները, որովհետեւ իշխանությունները մեր տեսքից լեղապատառ են լինում, որովհետեւ մենք ահեղ ենք, զորեղ ենք» եւ այլն:

Բոլոր թվարկած դեպքերում էլ դա միայն քարոզչություն չէ, դա նաեւ վստահություն է, որ ողջ քաղաքական պրոցեսը պտտվում է քո շուրջ, եւ բոլորը զբաղված են բացառապես քեզանով:

Երկու տասնամյակից ավելի լուսաբանելով այս ամենը, ես, ինչպես ասում են, մի պարզ ճշմարտության հանգեցի`ամեն ինչ անցողիկ է: Իհարկե, պետք չէ ամենուր թշնամիներ փնտրել, բայց, մյուս կողմից, պետք էլ չէ շատ նեղվել, եթե քո եղբայրն է քո մեջ թշնամի փնտրում: Այսօր կփնտրի, վաղը կդադարի:

Այդ ամենը կարեւոր չէ հատկապես հիմա: Միեւնույն է, եթե ոչ վաղը, ապա մյուս օրը, որքան էլ ցավալի է, նոր մարտական գործողություններ կսկսվեն, եւ այդ բոլոր մանկական խարդավանքները մանր եւ անհետաքրքիր կթվան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ