Ընթացիկ տարում հուսալիությամբ կառանձնանա այնպիսի ավտոապրանքանիշերի արտադրանքը, ինչպիսին են Porsche-ն եւ Lexusը: Այսպիսին են J.D Power արեւմտյան վերլուծական ընկերության կանխատեսումները, հայտնում է «Ավտոնովոստին»:
Նշվում է, որ այս ավտոարտադրողների որակի բարձր մակարդակն է վաճառքի լավ ցուցանիշներ ապահովում: Հենց հուսալիությունն է այն գլխավոր գործոնը, որը գնորդների վրա ազդում է այս կամ այն մոդելի պոտենցիալ ընտրության ժամանակ:
Երրորդ հորիզոնականում է ճապոնական Toyota ընկերության արտադրանքը: Առաջին հնգյակը եզրափակում են ամերիկյան Buick եւ գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողները: