News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր ճակատում գտնվող Սեյրան Օհանյանը չպետք է քաղբանտարկյալների մասին հայտարարություն անի, եթե նախկինում երբեք նման հայտարարությամբ հանդես չի եկել: Այս մասին NEWS.am-ի զրույցում նշել է Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:

«Եթե Սեյրան Օհանյանի խոսքն այն ժամանակահատվածի մասին է, որ նա այլեւս պաշտպանության նախարար չէր եւ այդ պահից կան քաղբանտարկյալներ, ես կարող եմ հասկանալ, մարդ է, իշխանության մեջ չէ այլեւս, այդ ընթացքում տեղի են ունեցել իրադարձություններ եւ նոր գնահատական է տալիս: Իսկ եթե խոսքը վերաբերում է այն ժամանակներին, երբ ինքը իշխանության մեջ ունեցել է առանցքային նշանակություն եւ ունեցել է այլ գնահատական երեւույթներին, բայց այսօր տալիս է այլ գնահատական, քանի որ իշխանության մեջ չէ, կարծում եմ՝ ճիշտ չէ: Կարծում եմ՝ Սեյրան Օհանյանը նման ձեւով չպետք է վարվի: Նա քննադատում է ինքն իրեն: Ժամանակին նման բան չի ասել , ինչու է հիմա նույն ժամանակի վերաբերյալ այլ գնահատական տալիս»,-ասաց իշխանության ներկայացուցիչը:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ մի օր էլ Նիկոյանն ու իր կուսակիցները հայտարարեն, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, նա պատասխանեց. «Այնքան ժամանակ, որ ես եղել եմ իշխանության մեջ ու ունեցել իմ տեսակետները, իմ տեսակետները չեն փոխվի, եթե իշխանությունից դուրս լինեմ: Ինձանից բացարձակապես նման բան չեք լսի, թեկուզ այն պատճառով, որ ես պետք է հարգեմ իմ անձը: Տեսակետները չպետք է փոխել պայմանավորված դիրքով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ