News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվողին օգնելու համար 90 դոլար են վճարել: Այս մասին հայտարարել է Մալայզիայում Ինդոնեզիայի փոխդեսպան Անդրիանո Երվինը, փոխանցում է AP-ն: 

Նրա խոսքով՝ ինքը հանդիպել է կալանավորված կասկածյալի՝ Ինդոնեզիայի 25-ամյա քաղաքացի Սիրի Այսյախի հետ: Դիվանագետը հայտնել է, որ կինն իրեն ասել է, թե համոզված էր, որ խաղարկման է մասնակցում:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի նախագահի խորթ եղբայրը փետրվարի 13-ին սպանվել է Մալայզիայի օդանավակայանում: Ոստիկանությունը հաստատել է, որ նրան թունավորել են նյարդա-կաթվածահարող VX-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ