Համալիր հետազոտության ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ Անտարկտիդայի սառույցների տակ փոթորկոտ գետեր կան: Դրանցով հալված ջուր է հոսում: Հայտնաբոերված թունելների երկարությունը 250 մետր է, փոխանցում է Oane-ը:
Հայտնագործումը կատարվել է ռադարային սքանավորում կատարելուց հետո: Գիտնականները վերլուծել են արբանյակային լուսանկարները: Չնայած սառույցի բավական հաստ շերտին, թունելների հունն անգամ լուսանկարներում է նկատելի, որից հետո գիտնականները սքանավորում են կատարել օդանավերից: Այսպես նրանք հայտնաբերել են 250 մետր բարձրությամբ դատարկ տարածքները:
Գիտնականները հայտարարել են, որ թունելներն ավարտվում են այնտեղ, որտեղ մայրցամաքային սառցադաշտը շելֆային է դառնում: Գիտնականներն ուշադրություն են դարձրել շելֆային սառցադաշտի տակ գտնվող հոսանքներին, քանի որ հենց դրանք են սառույցի հալչելու գործընթացում ամենակարեւոր դերերից մեկը կատարում: