Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 39-ամյա Դավիթ Վ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2016 թ. դեկտեմբերի 22-ից ՌԴ Մոսկվա քաղաքի պատիժների կատարման վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 4-րդ մասի «Բ» կետի (խոշոր չափերի կաշառք ստանալը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: