News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2017 թվականի փետրվարի 25-ից Երեւան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց, Իտալիայի-Խորենացու-Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկներում փորձնական կարգով կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություններ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոփոխությունների արդյունքում Սայաթ-Նովայի պողոտայով՝ Մաշտոցի պողոտայից Աբովյան փողոցի ուղղությամբ եւ Իտալիայի փողոցով դեպի Վ. Սարգսյան փողոցի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտով երթեւեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկներում կարող են երթեւեկել միայն դեպի աջ՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ երթեւեկելու փոխարեն:

Տպել
Ամենաշատ