News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հակառակորդն այսօր կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանի գյուղի արոտավայրերի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կրակոցները կարճ ժամանակ անց դադարել են:

Կրակոցների հետեւանքով երկու կով է սատկել, դիրքերը չեն տուժել:

«Արցախում կրած կորուստները Ադրբեջանը Բաղանիսում կովերից է հանում»,-նշել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի եւ 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարեւելյան (Մարտունի) եւ արեւելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա եւ հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ առաջաջապահ ստորաբաժանումները, նաեւ շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր եւ վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

Միեւնույն ժամանակ, ՊԲ համապատասխան կառույցների կողմից տրամադրված հավաստի տվյալների համաձայն՝ արեւելյան ուղղությամբ նկատվում է հակառակորդի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի տեղաշարժեր:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրադրության վերահսկողությունը սահմանի ողջ երկայնքով եւ պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրանքի տալ արժանի պատասխան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ