News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անգելա Մերկելը ձայների ճնշող մեծամասնությամբ Մեկլենբուրգ-Առաջնային Պոմերանիա դաշնային հողերում ընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախընտրական ցուցակի առաջնորդ: Փետրվարի 25-ին կանցլերի եւ ՔԴՄ նախագահի օգտին քվեարկել է պատվիրակների 95 տոկոսը: Այս մասին հայտնում է DW-ն: 

Հենց դաշնային այս հողերում է գտնվում Անգելա Մերկելի ընտրական տարածքը: Անգելա Մերկելն առաջին անգամ Բունդեսթագի ընտրություններին մասնակցել է 1990 թվականին, երբ այս տարածքի վրա է տարածվել Գերմանիայի ընտրական համակարգը: 2017-ի ընտրությունները այս տարածքում կլինեն նրա 8-րդ ընտրարշավը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ