News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հիմնախնդրում վերջին խոսքը Ստեփանակերտինը պետք է լինի: Փետրվարի 25-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համագումարում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ հայերն ու ադրբեջանցիներն ապրել եւ ապրելու են միմյանց հարեւանությամբ:

«Բայց հարկավոր է մի քանի հարց լուծել. պահպանել անվտանգության հավասարակշռությունը, խրախուսել ժողովրդական դիվանագիտությունը՝ վստահության մթնոլորտ ձեւավորելու համար: Չպետք է հաղթողներ եւ պարտվողներ կամ միակողմանի զիջումներ լինեն»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Անկասկած, ըստ Օհանյանի, կարեւոր դեր են խաղում Մոսկվան, Վաշինգտոնը, Փարիզը (ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները - խմբ.): «Բայց վերջին խոսքը պետք է Ստեփանակերտինը լինի: Խնդրի լուծման հիմքում պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման 25-ամյա իրականությունը լինի»,- ամփոփե Սեյրան Օհանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ