News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թայվանում թռչնագրիպի պատճառով 25.78 հազար հավ ու բադ են ոչնչացրել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թայվանի ագրարային հանձնաժողովի հաղորդագրությունը:

Վիրուսի բռնկում են բացահայտել Յունլինի եւ Իլանի ֆերմաներում, որտեղ 5.27 հազար բադ եւ 20.51 հազար հավ են ոչնչացրել: Այստեղ թռչնագրիպի H5N2 շտամ են հայտնաբերել:

Թայվանի ագրարային հանձնաժողովի տվյալներով՝ տարեսկզբից թռչնագրիպ է հայտնաբերվել 46 ֆերմայում, ընդհանուր առմամբ 353 հազար թռչուն է ոչնչացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ