News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանի կողմից կաշառք վերցնելու դեպքը բացահայտելու մեջ մեծ դեր է ունեցել պաշտպանության նախարարության Վերահսկիչ վարչությունը:  Այս մասին այսօր` փետրվարի 25-ին, ՕՐՕ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին ՊՆախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով հարցին, թե որպես պաշտպանության նախարար միշտ հայտարարել է, թե ամեն ինչ արել է, որպեսզի իր ոլորտում կանխվի կոռուպցիան, ինչպես է եղել, որ չի կարողացել կանխել նաեւ այդ դեպքը:

«Պաշտպանության նախարարության Վերահսկիչ վարչության եւ ռազմական ոստիկանության ուժերով է այդ դեպքը բացահայտվել եւ մենք պետք է կարեւորենք, որ յդ ժամանակահատվածում Պաշտպանության նախարարության Վերահսկիչ վարչությունն է կանգնած եղել այդպիսի դեպքերի բացահայտման հետեւում»,-ասաց նա:

Նշենք, որ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետի տեղակալ, գնդապետ Սամվել Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Խաչատրյանը, 2012թ. մարտի 19-ից զբաղեցնելով ՀՀ ՊՆ աշխատակազմի վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետի տեղակալի պաշտոնը, 2015թ. դեկտեմբերին ծառայության բերումով տեղեկացել է, որ «Էլ Թեք Քոմփ» ՍՊԸ-ն գնման պայմանագրի կատարման արդյունքում ստացել է գերշահույթ: Այս կապակցությամբ վերադասի հանձնարարությամբ որոշակի ստուգողական գործողություններ է իրականացրել, ապա իր լիազորությունների շրջանակում վերադասին բարենպաստ կերպով զեկուցելու կամ իր պաշտոնական դիրքն օգտագործելով ստուգման վերաբերյալ նյութերը դատախազություն չուղարկելուն նպաստելու դիմաց Արսեն Ղարիբջանյանի միջոցով այդ ընկերության տնօրենից պահանջել խոշոր չափերով՝ 10 մլն դրամ կաշառք, որի մի մասը 5 մլն դրամը ստացել է, իսկ մնացածը կտա այն ժամանակ, երբ Ս.Խաչատրյանը ավարտին կհասցնի խոստացածը:

Տպել
Ամենաշատ