News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր՝ փետրվարի 25-ին, տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքը:

Պետական կառավարման մարմինների ղեկավարները վարչապետին զեկուցել են իրենց ոլորտներում իրականացված միջոցառումների, ինչպես նաեւ ծրագրով նախատեսված որոշ կետերի չկատարման կամ թերի կատարման պատճառների, այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի եւ վերջնական կատարման ժամկետի վերաբերյալ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է պետական կառավարման մարմիններին տրված հանձնարարականների կատարման ժամկետներին եւ կատարողականների որակին՝ հանձնարարելով պահպանել աշխատանքային կարգապահությունը:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել նաեւ գերատեսչությունների ներկայացված ներդրումային ծրագրերի ընթացքին: Վարչապետը հետաքրքրվել է այս ուղղությամբ արվող քայլերից՝ ծրագրերի մեկնարկի ժամկետից, գործընկերների հետ համագործակցությունից, ֆինանսական աղբյուրների հստակեցումից եւ այլն: Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել հետեւողական աշխատանքը եւ ամենօրյա վերահսկողության տակ պահել այս հարցը:

Այնուհետեւ ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարները զեկուցել են ՀՀ կառավարության ծրագրով սահմանված գերակա խնդիրների եւ միջոցառումների կատարման ընթացքի մասին: Ներկայացվել են առաջնահերթ ծրագրերը, բարեփոխումներն ու ակնկալվող արդյունքները: Գյուղատնտեսության ոլորտում գերակա ծրագրերը հետեւյալն են՝ գյուղատնտեսության մեխանիզացիա եւ լիզինգ, վակցինացիա, պարարտանյութի, դիզվառելիքի եւ վարկային տոկոսների սուբսիդավորում, աջակցություն համայնքների զարգացմանը, հակակարկտային կայանների ցանցի ընդլայնում, ոռոգման կաթիլային համակարգի ներդրում, մթերման գործընթացի արդյունավետ կազմակերպում: Սպորտի եւ երիտասարդության ոլորտում գերակա ծրագրերն են՝ բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի եւ մասսայական սպորտի տարածում, առողջ ապրելակերպի խթանմանն ու մտածելակերպի փոփոխությանն ուղղված միջոցառումների իրականացում: Աշխատանքի եւ սոցիալական ոլորտում գերակա ծրագրերն են՝ զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության բարձրացում, անապահովության գնահատման համակարգի մեթոդաբանության, բժշկասոցիալական փորձաքննությունների իրականացման համակարգերի արմատական վերանայում, կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին մատուցվող ծառայությունների մատչելիության բարձրացում, ինչպես նաեւ էլեկտրոնային սոցիալական ծառայությունների ամբողջական համակարգի ներդրում եւ այլն: «Յուրաքանչյուր գերատեսչության գերակա խնդիրները եւ ծրագրերը պետք է լինեն կոնկրետ 2017 թ. համար՝ հստակ նախատեսված ժամկետով, պատասխանատուով եւ արդյունքով», - ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ նման ձեւաչափով խորհրդակցությունների ժամանակ քննարկվելու են մի քանի գերատեսչությունների գերակա խնդիրներն ու ծրագրերը, որպեսզի կառավարության բոլոր անդամները տեղյակ լինեն միմյանց անելիքներից:

Վարչապետին ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել նաեւ պետական գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների վերաբերյալ: Կարեն Կարապետյանը եւս մեկ անգամ կարեւորել է կառավարություն-հասարակություն հետադարձ գործուն կապը՝ հորդորելով լինել ակտիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ