News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ընտրակաշառքի միջոցով ձայներ հավաքելու գործընթացն այս պարագայում չի կարող լուրջ ազդեցություն ունենալ, ինչի ականատեսը եղանք Գյումրիի եւ Վանաձորի ընտրության ժամանակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ ցուցակի 29-րդ հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Մելիքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է իշխանությունը կազմակերպելու Սերժ Սարգսյանի մատնանշած անբիծ ընտրությունները, եթե արդեն շրջանառվում են լուրեր, որ ՀՀԿ-ի թեկնածու, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը խոստանում է մեծ չափով ընտրակաշառք:

«Ես համոզված եմ, որ համենայնդեպս, Ձեր նշած ընտրակաշառքի միջոցով ձայների հավաքման գործընթացը այս պարագայում չի կարող լուրջ ազդեցություն ունենալ: Դրան ականատես եղանք Գյումրիի եւ Վանաձորի ընտրության ժամանակ, երբ շատ էր խոսվում ընտրակաշառքով ձայներ հավաքելու գործընթացի մասին, բայց իրականում, դրանք, կարծես թե, որեւէ լուրջ ազդեցություն չունեցան: Այս պարագայում նույնպես համոզված եմ, որ ընտրակաշառքով ձայներ հավաքելու գործընթացը լուրջ ազդեցություն եւ հետեւանքներ չի կարող ունենալ: Ես չեմ ցանկանում դա շատ լրջացնել միայն այն առումով, քանի որ համոզված եմ՝ ընտրակաշառքը ձայների հավաքագրման առումով երաշխիք չի կարող լինել»,-ասել է Գագիկ Մելիքյանը:

Պատգամավորը շեշտել է, թե անբիծ ընտրությունը հրամայական է իրենց համար եւ ամեն ինչ անելու են, որ միջազգային դիտորդների գնահատականներն էլ այդպիսին լինեն:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական թեկնածուներ Մուրադ Մուրադյանի եւ Արայիկ Գրիգորյանի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքին, որոնք առաջադրվել են Արարատի մարզում, պատգամավորը մտահոգիչ է համարել տեղի ունեցածը եւ հույս հայտնել, որ ամեն ինչ կանեն նման դեպքերը կանխելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է մյուս աղմկահարույց բացահայտմանը, ըստ որի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի կինը՝ Երեւանի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը, հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որպեսզի վերջիններս մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում, որպեսզի ընտրությունների ժամանակ ձայն տան, իր ամուսնուն, Գագիկ Մելիքյանը դրանում ոչ մի բացասական բան չի տեսնում. «Կարծում եմ նաեւ ընտանիքի անդամները պետք է ամեն ինչ փորձեն անել, որ ամուսինների օգտին մեծ քանակությամբ ձայներ ապահովեն: Ես դրական եմ գնահատում եւ չեմ կարծում, որ վատ արաք կա դրա մեջ: Կարծում եմ մամուլում մի քիչ ուռճացված է ամեն ինչ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ