News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


30-ամյա չինուհին դեպրեսիան բուժելու հետաքրքիր եւ, կարելի է ասել, ծայրահեղ միջոց է գտել: Բուժվելու համար հարկավոր է պառկել նոր փորված գերեզմանում: Լյու Տայջին երեք տարի առաջ խորը դեպրեսիայի մեջ է եղել, քանի որ չի կարողացել աշխատանք գտնել, ամուսնալուծվել է, արդյունքում փորձել է նույնիսկ ինքնասպան լինել:

Նա որոշել է իր փորձն օգտագործել՝ ուրիշներին հուսահատության այդ զգացողությունը հաղթահարելու համար: Նրա դասարանը փոքրիկ հողակտոր է, որտեղ մի քանի ոչ խորը գերեզման է փորված:

Ըստ 120.su-ի՝ կանայք պառկում են փոսում եւ մտորում իրենց խնդիրների մասին, իսկ որոշ ժամանակ անց ինքնավստահությունն ու ինքնահարգանքը վերադառնում է:

Փորձի մասնակիցներից մեկը բարձր է գնահատել Լյուի գաղափարը: Գերեզմանում պառկած՝ նա երկար մտորել է եւ հանգել եզրակացության, որ ոչ մի վիշտ չպետք է հանգեցնի ինքնասպանության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ