News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գործարար Ուորեն Բաֆեթը հայտարարել է, որ շուկայական համակարգը, որն ավելի քան երկու դար նպաստել է ԱՄՆ-ի տնտեսական աճին, կշարունակի գործել: Այս մասին հաղորդում է RNS-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը:

«Հարստության կուտակումը ժամանակ առ ժամանակ կարճ ժամանակով կանգ կառնի: Ամեն դեպքում, տնտեսական աճը չի ընդհատվի: Այսօրվա Ամերիկայում ծնված երեխաները պատմության մեջ ամենաերջանիկը կլինեն»,- Berkshire Hathaway-ի բաժնետերերին ուղղված նամակում ասել է նա:

Հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway հոլդինգի զուտ եկամուտը 2016 թվականին կազմել է 24.074 մլրդ դոլար՝ 2015-ի 24.083 մլրդ-ի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ