News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում հայտարարել են «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխության հաղթողներին՝ կինեմատոգրաֆիայում վատագույն ձեռքբերման համար: Տարվա վատագույն ֆիլմ են ճանաչել «Հիլարիի Ամերիկան. Դեմոկրատական կուսակցության գաղտնի պատմությունը» փաստագրական ժապավենը: Այս մասին գրում է Meduza-ն:

Ֆիլմն ընդհանուր առմամբ չորս մրցանակ է ստացել. գլխավորից բացի՝ այն հաղթել է նաեւ «Վատագույն ռեժիսոր» եւ «Վատագույն դերասան» (երկու դեպքում էլ՝ Դինեշ Դ՛Սոուզա), ինչպես նաեւ «Վատագույն դերասանուհի» (Բեքի Թյորներ) անվանակարգերում:

Ռեժիսորը ֆիլմում ծայրահեղ է գնահատում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը, մասնավորապես, մեղադրելով «Կու Կլուկս Կլանի» հետ կապերի մեջ:

«Ոսկե ազնվամորի» է ստացել նաեւ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. Արդարության արեւածագին» ֆիլմը, նույնպես չորս անվանակարգում: Մասնավորապես, Բեք Աֆլեքն ու Հենրի Քավիլը պարգեւ են ստացել որպես վատագույն դերասանական զույգ:

Վարկանիշի վերականգնման համար մրցանակ է ստացել Մել Գիբսոնը (միակ դրական «Ոսկե ազնվամորի»-ն), որը նկարահանվել է «Խղճի նկատառումներից ելնելով» ֆիլմում: Այն «Օսկար»-ի է առաջադրվել վեց անվանակարգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ